ՀՀ դեսպանատանը պատկանող մեքենան Մոսկավայում վթարի է ենթարկվել
«ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով դեսպանատան մամուլի քարտուղար Լևոն Թորգոմյանին փոխանցում է ,որ Mersedes-ը, որը պատկանում է Մոսկվայում ՀՀ դեսպանատանը, վթարի է ենթարկվել «Շերեմետևո» օդանավակայանի շրջանում:««Շերեմետևո» օդանավակայանի կողմից վճարովի մայրուղու վրա Mersedes-ը, որը պատկանում է դեսպանատանը, բախվել է Kia-ին: Նախնական տեղեկություններով՝ տուժածներ չկան»,-ասել է Թորգոմյանը: Այժմ դեպքի վայրում աշխատում են ճանապարհապարեկային ծառայության աշխատակիցները: «Մեր վարորդն ասել է, որ ինքը մեղավոր չէ, սակայն, կարծում եմ, որ ճանապարհապարեկային ծառայության աշխատակիցները կպարզեն»,-նշել է Թորգոմյանը:
