Թրամփն Իրաքի վարչապետի հետ քննարկել է «Իրանի սպառնալիքը»
Սպիտակ տան տարածած հայտարարությունում ասվում է,որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրաքի վարչապետ Հեյդար ալ-Աբադիի հետ հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է «սպառնալիքը, որը Իրանը ներկայացնում է» Մերձավոր Արևելքի համար։ Աջակցութունը, որն ԱՄՆ-ը ցուցաբերում է Իրաքին ԴԱԻՇ-ի դեմ պայքարում և շնորհավորել վարչապետին՝ կապված Մոսուլում գրոհայինների դեմ պայքարում հաջողության հետ,ասել է նախագահը և խոսել ԱՄՆ զինված ուժերի ներուժի հզորացման մասին։ Հինգշաբթի Թրամփը Քուվեյթի էմիր, շեյխ Սաբահ ալ-Ահմեդ ալ Ջաբեր ալ-Սաբահի հետ հեռախոսազրույցի ժամանակ նույնպես քննարկել է Իրանի «չարամիտ գործունեությունը» տարածաշրջանում։
