Թուրքիան Սիրիայում մեկ օրում ոչնչացրել է ԴԱԻՇ-ի 43 գրոհայինի
«Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է վերջին մեկ օրում Սիրիայի հյուսիսում «Եփրատի վահան» գործողության ընթացքում ԴԱԻՇ-ի 43 գրոհայինի ոչնչացման մասին։Ավիահարվածների ընթացքում մեր ռազմաօդային ուժերի կողմից ոչնչացվել է ԴԱԻՇ-ի 66 օբյեկտ, այդ թվում ահաբեկիչների կողմից վերահսկվող 55 շենք, 2 շտաբ, զենքի պահեստ, անցակետ, կրակային 2 դիրք և բջջային կապի կայան։ Ավիացիոն և ցամաքային գործողությունների ընթացքում ոչնչացվել է ԴԱԻՇ-ի 43 գրոհային»,-ասվում է Թուրքիայի ԶՈւ Գլխավոր շտաբի հայտարարությունում։ Թուրքական հրետանին և տանկերը հարվածներ են հասցրել ԴԱԻՇ-ի 179 թիրախի։
