Նիկոլ Փաշինյանի մրցակիցն այս անգամ Սամվել Ալեքսանյանը չի լինի
Մեր տեղեկություններով Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու է Կենտրոն համայնքն ընդգրկող ընտրատարածքում։ Անցած խորհրդարանական ընտրություններին, հիշեցնենք, որ Փաշինյանն առաջադրվել է Մալաթիա Սեբաստիայից, նրա մրցակիցը Սամվել Ալեքսանյանն էր՝ Լֆիկ Սամով։ Նշենք, որ Կենտրոնի բնակիչ է նաեւ ՔՊ մեկ այլ անդամ Ալեն Սիմոնյանը, ամենայն հավանականությամբ նա նույնպս կառաջադրվի այդ ընտրատարածքում։Նշենք, որ Կենտրոնում ՀՀԿ-ի ֆավորիտ թեկնածուն լինելու է Գագիկ Բեգլարյանի եղբայրը՝ Հակոբ Բեգլարյանը, Ծառուկյան դաշինքից՝ ՀՀՇ վարչության անդամ Արարատ Զուրաբյանը։
