Պետական պարտատոմսերի և ներդրումների բլեֆը

«Հայկական ժամանակ» թերթը  տեղեկություն է հրապարակել, որ մինչև այս ամսվա վերջ կամ առավելագույնը հաջորդ ամսվա առաջին կեսին ՀՀ ֆինանսների նախարարությունը հավանաբար մեծ ծավալով պետական պարտատոմսեր է թողարկելու բյուջետային ծախսերը ամբողջ ծավալով կատարելու համար: Ըստ թերթի՝ խոսքը կարող է լինել մոտ 300 միլիոն դոլարի մասին: Ֆինանսների նախարարության պաշտոնական կայքում արդեն հրապարկվել են պետական պարտատոմսերի թաղարկման մասին տեղեկությունը և համապատասխան ծավալները՝ ըստ առանձին խմբաքանակների: Ֆիննախի կողմից թողարկվելու  են 10 հազար դրամ անվանական արժեքով պարտատոմսեր: Որպես կանոն ֆիննախը պարտատոմսերի թողարկման է գնում այն ժամանակ, երբ  հարկերի հավաքագրումը չի հաջողվում ապահովել և առաջ է գալիս մտավախություն, որ  պետությունը չի կարողանա կատարել իր  հիմնական գործառույթները: Ընդհանրապես հարկերի հավաքագրման համար տարվա առաջին եռամսյակը վատ ժամանակաշրջան է՝ դրան չեն նպաստում ոչ տնտեսության վիճակն ու աշխուժությունը, ոչ էլ տարվա սեզոնը: Իսկ կոնկրետ այս տարվա համար այդ հավաքագրումների կարիքն ակնհայտորեն կա, եթե հաշվի առնենք, որ առաջիկայում խորհրդարանական ընտրություններով պայմանավորված լուրջ ծախսերի կարիք է առաջ գալու: Հավանաբար այդ հարցերը լուծելու համար ֆինասների նախարարությունը մտածել է, որ  եթե պետք է պարտք վերցնել, ապա ներքին պարտքն ավելի գերադասելի է, քան արտաքինը: Պետական պարտատոմսերն, ի տարբերություն արտաքին աղբյուրներից վերցված վարկերի, պետության վրա ծանրանում են իբրև դրամային պարտք: Պարտատոմսերը թողարկվում են 7,6-7,7 տոկոս եկամտաբերությամբ. այսինքն այն մարդը կամ կազմակերպությունը, որը  գումար կներդնի պետական  պարտատոմսերի մեջ, կարող է տարեկան ստանալ  մոտ 7 տոկոս եկամուտ: Որպես պարտք այն բավականին թանկ է՝ տոկոսների առումով: Արտաքին վարկերը թեպետ տրամադրվում են ավելի ցածր տոկոսով, սակայն դրամի անընդհատ անկում ապրող փոխարեժեքը նկատի առնելով, ռիսկայնության տեսակետից ավելի գերադասելի է ներքին պարտքը: Բայց ամբողջ խնդիրն այն է, թե պետական պարտատոմսերը ունե՞ն պահանջարկ ներքին շուկայում: Սա թերևս ամենալուրջ խնդիրն է, առավել ևս եթե առաջարկվող պետական պարտատոմսերի խմբաքանակը  մեծածավալ է լինելու: Պարտատոմսերի թաղարկման փաստը մի տեսակ հակասության  մեջ է մտնում նախօրեին Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տարածած հաղորդագրության հետ, թե  2017 թվականին սպասվում է մոտ 460 միլիոն դոլարի ներդրում, որի պարագայում կբացվի մոտ 6 հազար նոր աշխատատեղ: Նախարարության հաղորդագրությունը արձանագրում է, որ ներդրումային ծրագրերը և ֆինանսական աղբյուրները հստակեցված են: Եթե աշխատատեղերի ստեղծման մասին խոստումը նախընտրական բլեֆ չէ, ապա կառավարությունը հազիվ թե պարտատոմսերի կարիք ունենա, որովհետև 6 հազար աշխատատեղ ունենալու դեպքում, միայն եկամտահարկից, եթե անգամ հաշվարկն արվի նվազագույն աշխատավարձով, պետական բյուջեն լուրջ եկամուտներ կունենա: Արման Վարդանյան

դիտվել է 110 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am