Այսօր պարզ կդառնա ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրվողների անունները
Այսօր կայանալու է ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, որից հետո, ըստ «Ժամանակ»-ի տեղեկությունների, պարզ կդառնա ռեյտինգային ցուցակով առաջադրվողների անունները: Ինչ վերաբերում է ՀՀԿ համամասնական ցուցակին, ապա այստեղ ինտրիգը դեռ կպահպանվի: Սերժ Սարգսյանը այս հարցում չի շտապում հստակություն մտցնել և մարդկանց ասել իրենց տեղը ցուցակում: Սերժ Սարգսյանը համամասնական ցուցակով առաջադրվողներին հորդորել է իրենց անունը ու տեղը փնտրել փետրվարի 16-ից հետո՝ ԿԸՀ կայքում:
