Հե՜չ, սիրուն չի

Նախընտրական թամաշան մեկնարկել է, ներիշխանական տիրույթում ով ինչպես կարող է եւ ում վրա կարող է ինքնահաստատվում է, դրամատիկ ներկայացում բեմադրում՝ ցուցադրելով իր տաղանդը, «պարկեշտությունը» եւ այլն։ Այսօր առավոտյան վարչապետ Կարեն Կարապետյանն այնքան էր բարկացել, որ նորից պատրաստ էր «դիլխոր» թողել կառավարության բոլոր ենթականերին։ Մինչ կառավարության նիստի օրակարգային հարցերին անցնելը վարչապետը անդրադառնալով մամուլի հրապարակումներին նախատել էր Արարատի նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանին․ «Մամուլում կան հրապարակումներ, որ մեր գերատեսչությունների ղեկավարները, մարզային կառույցների ղեկավարներն իրենց ադմինիստրատիվ ռեսուրսն օգտագործում են քարոզչության համար: Մտնում ենք նախընտրական փուլ, բոլորին խստագույնս զգուշացնում եմ, որ նման ծառայություններն արջի ծառայություններ են», ասաց Կարեն Կարապետյանը: Հիշեցնենք, որ երեկ առավոտյան հայտնի դարձավ, որ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանն իր աշխատասենյակ է հրավիրել Արտաշատի պոլիկլինիկայի փոխտնօրեն Սերինե Հայրապետյանին եւ ասել, որ նա ազատված է աշխատանքից։ Մարզպետի քայլը վրդովվեցրել էր պոլիկլինիկայի անձնակազմին, որոնք բողոքի ակցիայով հասել էին մարզպետարանի դուռը, մեծ աղմուկ բարձրացել։ Իսկ թիրախում հայտնված փոխտնօրենը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել էր, թե ազատվել է, քանի որ ըստ մարզպետի՝ քարոզչություն չի արել ՀՀԿ-ի օգտին։ Թվում էր, թե վարչապետի հորդորից հետո Արարատի մարզում, որտեղ նախընտրական կրքերը տեւական ժամանակ է եռռում են, քանի որ Հովիկ Աբրահամյանը որոշել է Ծառուկյան դաշինքով ընտրություններին մասնակցող որդու համար աննախադեպ ցուցանիշ ապահովել, իսկ ՀՀԿ-ն էլ անցել է հակագրոհի, ժամանակավոր դադար պետք է վերցնեն, սակայն տեղի ունեցավ ճիշտ հակառակը։ Լրատվամիջոցները հայտնում են մարզպետարանի Կրթության վարչության պետի ազատման մասին։ Լուրը թեպետ պաշտոնապես չի հաստատվել,բայց կհաստատվի, քանզի մարզպետարանի նշված պաշտոնյան Հովիկ Աբրահամյանի թիմակիցներից է եւ օրեր առաջ վայր դրեց կուսակցական անդամատոմսը։ Հայաստանում նախընտրական աժիոտաժը մշտապես տեսանելի է եղել, երբ մարզի ղեկավարությունը քրեական ռեզերվի հետ նախապատրաստական աշխատանքներ է արել, դպրոցների տնօրեններին բերման ենթարկել, որպեսզի հնարավոր լինի ընտրական գործընթացը պատվով հաղթահարել՝ դրա իրագործմանը ծառայեցնելով վարչական լծակները։ Ճանապարհից «մաքրվում» են նաեւ անցանկալի անձինք, որոնք կարող են խոչընդոտ հանդիսանալ ընտրական գործընթացների ժամանակ։ Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին աչքի ընկած մազերը դեռեւս երկուսն են։ Շաբաթներ առաջ բոլորի ուշադրության կենտրոնում Սյունիքի մարզն էր։ Նորանշանակ Վահե Հակոբյանը մարզով մեկ «չիստկա» էր սկսել, պաշտոններից ապամոնտաժում էր ոչ միայն Սուրիկ Խաչատրյանի հարազատ-բարեկամներին, այլեւ ուրիշներին, որպեսզի ընտրություններից առաջ բոլոր օղակներում վերահսկելի մարդիկ ունենա, բժշկական, ուսումնական հաստատությունների ղեկավարություն, քանզի նրանք ընտրական պրոցեսներին ակտիվ դերակատարում են ստանձնում, ուղղորդում, սպառնում կոլեկտիվներին։ Հասկանալի է, որ մարզերում տեղի ունեցող փոփոխությունները մարզպետների ինքնագործունեության արդյունք չեն, եւ որ մարզպետները կատարում են սոսկ «վերեւներից» ստացած հրահանգները։ Այս պարագայում առնվազն անհասկանալի է այդ գործընթացների հրապարակային քննարկումը, ինչն այսօր եղել է վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից։ Սա այն դեպքն է, երբ մեղմ ասած հեչ «սիրուն չի» ու չեն նայվում արհեստական թատրոնները։ Անի Սահակյան

դիտվել է 44 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am