Մեր օդուժը հարվածի կոորդինատները ստացել է Թուրքիայից.Պեսկով
« Երեկ տեղի ունեցած միջադեպի հետ կապված ռուսական ավիացիոն ուժերը կոորդինատները ստացել են թուրքական կողմից: Ցավում ենք, իհարկե, սակայն պետք է նաեւ նշենք, որ մեր օդուժի զինվորականները ավիացիոն հարվածներ հասցնելիս ղեկավարվել են այն կոորդինատներով, որոնք տրամադրել են թուրքական զորակազմի ներկայացուցիչները:Ռուսաստանի նախագահն արդեն իր ցավակցություններն է հայտնել պաշտոնական Անկարային»,- ՌԻԱ Նովոստիի փոխանցմաբ ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ՝անդրադառնալով երեկ տեղի ունեցած միջադեպին: Հիշեցնենք, որ ռուսական ավիացիան հարվածել է թուրքական դիրքերին, որի հետեւանքով թուրքական զորքերը ունեն զոհեր եւ վիրավորներ Սիրիայի Էլ Բաբ քաղաքում: Այս մասին հայտնում է լրատվական գործակալությունը:
