27 տարի առաջ այս օրը գնդակահարվեցին Չաուշեսկու ամուսինները
Նիկոլաե Չաուշեսկուն Ռումինիայում ղեկավարել է 1965-1989թթ.: Ռումինիան նրա օրոք է դարձել Եվրոպայի ամենաաղքատ երկիրը, իսկ նրա ընտանիքը` ամենահարուստը: Չաուշեսկուի ընտանիքին են պատկանել Բուխարեստի ամենաշքեղ ու էլիտար շենքերը, խանութները, հանգստավայրերն ու ռեստորանները: Չաուշեսկուի նստավայրը իր մեծությամբ զիջում էր միայն Պենտագոնին: 1989թ. Նիկոլաեի դեմ սկսված համաժողովրդական ալիքը բռնապետը ճնշեց` հրամայելով կրակել ցուցարարների վրա: Միայն Բուխարեստում սպանվեց 89 մարդ, իսկ ողջ Ռումինիայում զոհվածների թիվը գերազանցեց 1000-ը: Սակայն հաջորդ օրը բանակն անցավ ժողովրդի կողմը, Չաուշեսկուն ձերբակալվեց փախուստի պահին: 1989 թ. դեկտեմբերի 25-ին կայացավ Չաուշեսկուի դատը: Վերջինս դատապարտվեց հետևյալ հոդվածներով.
- ազգային տնտեսության թուլացում (հոդված 145)
- զինված հարձակում ժողովրդի և պետության դեմ (հոդված 163)
- ազգային ինստիտուտների վերացում (հոդված 165)
- սեփական ժողովրդի ցեղասպանություն (հոդված 356):
