«Իզուր եք թեժացնում». Վարդևան Գրիգորյան
Գյումրու Միքայել Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի նախկին ռեկտոր Վարդևան Գրիգորյանը Շիրակի մարզից «Ծառուկյան դաշինքի» ռեյտինգային ցուցակով մասնակցելու է խորհրդարանական ընտրություններին։ Այսօր նա ևս մասնակցում էր ԲՀԿ համագումարին, որից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ լինելու են սովորական ընտրություններ: «Իզուր եք թեժացնում, շատ նորմալ ընտրություններ կկազմակերպվեն, ինչպես անցկացվել է նախորդ տարիներին։ Ես երկար տարիներ է՝ մասնակցում եմ ընտրություններին: Ժողովուրդն է իր խոսքը ասելու. շատ լավ գիտեք գյումրեցիների վերջին տարիների քվեարկության արդյունքները»,-շեշտեց նա։
