Գիտեմ, բայց չեմ ասի.Նաիրա Զոհրաբյան. տեսանյութ
«Քանի դեռ ԲՀԿ-ն բանակցում է, ընտրություններին մասնակցելու ձևաչափի մասին ինձանից դուք որևէ անուն չեք լսի:
Եթե Գագիկ Ծառուկյանը չվերադառնար քաղաքականություն, ինքը հեռանալու էր կուսակցությունից: Եթե Գ.Ծառուկյանը չվերադառնար քաղաքականություն, ես հրաժարական էի տալու և դա լինելու էր իմ անձնական որոշումը: Հիմա Գ.Ծառուկյանը վերադարձավ», - «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը հրաժարվեց խոսել խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ձևաչափի մասին:
Ու՞մ հետ է բանակցում այս պահին «Բարգավաճ Հայաստանը» և որ ուժերի հետ է համագործակցելու հարցին,Ն.Զոհրաբյանը պատասխանեց. «Գիտեմ, ամեն ինչ գիտեմ, բայց չեմ ասի»:
