Ովքեր են առաջադրվելու «Ազատ դեմոկրատներից»
«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից Երևանի թիվ 1՝ Զեյթուն, Ավան, Նոր Նորք վարչական շրջանն ընդգրկող ընտրատարածքում կառաջադրվի Ստեփան Սաֆարյանը: Այս մասին տեղեկացանք «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանից: Արաբկիրում` թիվ 2 ընտրատարածքում կառաջադրվի «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության անդամ Արմեն Առաքելյանը, այստեղ կառաջադրվի նաև Արայիկ Խաչատրյանը: Կոտայքի մարզում կառաջադրվի տնտեսագիտության դոկտոր Աշոտ Եղիազարյանը, Արարատում`թիվ 5 ընտրատարածքում՝ «Էլեկտրիկ Երևանից» Հմայակ Մկրտչյանը, Լոռու մարզում կառաջադրվեն կուսակցության Լոռու մարզի տարածքային կառույցի ղեկավար Վահան Մխիթարյանը, «Էլեկտրիկ Երևանից» Վաղինակ Շուշանյանը, քաղաքագետ Նարեկ Խանվելյանը: Մյուս տարածքները բայց դեռևս հստակ որոշված չեն:
