Թուլացեք, որ հաճույք ստանաք

Ազգային ժողովի վերջին քառօրյան աննախադեպ բուռն ընթացք ունեցավ։ Նախընտրական ժամանակները մինչեւ ատամները զինել էր ընդդիմադիր պատգամավորներին, նրանք կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հիշել էին հին ու նոր «մեռելներին», մոռացված խավերին, եւ անգամ լրագրողների թասիբին կանգնող եղավ։ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը նախատեց վարչապետ Կարեն Կարապետյանին․ «Հանեք այդ արգելապատնեշները ժուռնալիսնտների հետ շփվելուց, սիրուն չի պարոն վարչապետ: Պարոն Սահակյան, էդ ձեզ էլ է վերաբերում: Այստեղ պրեզիդենտներ են եկել, հազար մարդ է գալիս: Դուք որ գնաք կառավարություն, կարա՞ք ընենց անեք, որ ձեզ ժուռնալիստները չմոտենան»։ Ազգային ժողովում տևական ժամանակ է լրագրողներին թույլ չի տրվում բակում մոտենալ խորհրդարան ժամանող վարչապետին ու կառավարության անդամներին: Կարեն Կարապետյանին դուր չէր եկել անդրանիկ շփումը լրագրողների հետ, խորհրդարանի բակում։ Ճերմակ օձիքով ու նորաոճ ժիլետով մեր վարչապետը ցայտնոտի մեջ էր հայտնվել անհաճո հարցերից․«Հանեք էդ կարմիր գծերը, մարդիկ չեն կարողանում մոտենալ ձեզ»,- վարչապետին հորդորում էր Արամ Մանուկյանը: Կարեն Կարապետյանը պատասխանեց, որ խնդիրն էլ հենց այն է, որ չափից շատ է շփվում լրագրողների հետ, քան պետք է: «Ավելի շատ եմ շփվում, թեև ոչ միշտ եմ հաճույք ստանում դրանից: Հիմա պատկերացնում եմ` ինչ մեկնաբանություններ են լինելու իմ ասածից հետո»,- ինքնավստահ հայտարարեց վարչապետը: Նա հավելեց, որ ինքը չի հանձնարարել արգելապատնեշներ դնել: Վարչապետին բարեկամաբար կարող ենք հուշել, որ լրագրողների հետ շփումից հաճույք ստանալը ամենեւին էլ պարտադիր չէ, հավանաբար Կարեն Կարապետյանն ինքն էլ բոլորիցս լավ գիտի, թե որտեղ եւ ինչպես կարելի է հաճույք ստանալ։ Այնպես որ լրագրողի հետ շփումից նման ակնկալիքներ պետք չէ ունենալ։Եւ , անշուշտ, լրագրողներս սուրբ չենք, քաղաքական գործիչներդ` առավել ևս: Բայց կյանքում այնպես է ստացվել, որ լրագրողներն են քաղաքական գործչին մատուցում հասարակությանը : Հակառակը տեղի չի ունենում: Այնպես որ դուք եք մեղավոր, որ որոշ դեպքերում ձեզ այնպես չեն ներկայացրել ու դուք էլ հաճույք չեք ստացել, հիմա «դիլխոր» եք մնացել լրագրողներից։Թուլացեք, անկեղծացեք, որ հաճույք ստանաք։ Ի դեպ, զրույցին միջամտեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը`ասելով, որ ինքն էլ նման բան չի հանձնարարել, պարզապես խնդիրն այն է, որ լրագրողները պետք է պաշտոնյային մոտենան ԱԺ շենքի ներսում, այլ ոչ թե դրսում` ԱԺ այգում: ԲՀԿ-ական Վահե Էնֆիաջյանն էլ հիշել էր 2011-ից թվականից ի վեր իր բարձրաձայնած խնդիրը: Խոսքը պետական գերակա շահ ճանաչված բնակավայրերի մասին է. «Հյուսիսային պողոտայի տարածքի, Կոնդ թաղամասի, Բուզանդի փողոցի, Եզնիկ Կողբացու, Արամի փողոցի, Ֆիրդուսի և Եկմալյան փողոցների մասին է խոսքը»,- ասաց պատգամավորը` հարցնելով, թե երբ է լուծվելու տնազուրկների խնդիրը։ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն էլ խոսեց տնտեսական անկման, արտագաղթի, սոցիալական խնդիրների մասին, ապա հիշեց վարչապետի խոսքերը ու պահանջեց․«Պարոն վարչապետ, դուք անդամագրվեցիք ՀՀԿ-ին ոչ թե պաշտոնի համար, այլ՝ հավատալով ծրագրին եւ պատրաստ լինելով այն իրականացնել: Խնդրում եմ նախընտրական այս շրջանում ներկայացնել, թե ՀՀԿ-ի ծրագրի առաջին դրույթը որն է, ինչ է այն հռչակում եւ ինչ եք իրականացնելու»: Գալուստ Սահակյանն ասաց, որ հարցը կառավարությանը չի վերաբերում. «Հարցն այնպես տայիք, որ հնարավոր լիներ պատասխանել»: Նա հորդորեց պատգամավորին մյուս անգամ վերաշարադրել հարցը: ՀՎԿ-ական Հովհաննես Մարգարյանն էլ հատուկ հարցում էր ուղարկել արդարադատության նախարարին, որպեսզի վերջինս ի լուր աշխարհի հայտարարի, որ Մարգարյանը դատվածություն չունի, ինչի մասին ըստ պատգամավորի՝ որոշ «քոսոտներ» իր մասին տարածում են դեռ ՏԻՄ ընտրություններից․«Էժանագին զրպարտողներ ու քայլող տականքներ դեռ մեր իրականությունում կան: Նման զրպարտիչները գործում են այն նույն ձեռագրով, որով գործել են Սաֆարովն ու Հիտլերը՝ քնած ժամանակ կացնահարելով կամ ռմբակոծելով մարդկանց՝ չտալով պատասխանելու հնարավորություն: Շնորհակալ եմ Կառավարությանը՝ այս հարցին անդրադառնալու համար: Շնորհակալ եմ իմ գյումրեցիներին, ովքեր, անգամ այդ վերջին պահին տեսնելով այդ բանսարկությունը, չգնացին սադրանքներին ու վստահության հազարավոր քվեներ տվեցին ինձ»,- ասաց պատգամավորը՝ ցանկանալով խոսքն ավարտել գյումրեցիների խոսքով՝ «Անբարոների տեղը բարդելներն են, իսկ քայլող չլերի տեղը՝ չլանոցը»: Անի Սահակյան

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am