Վարդան Ղուկասյան. «Սուտ եք ասում, ես քրեական գործերի մեջ չեմ մեղադրվել»
Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը լրագրողների հետ հանդիպանն ասաց,որ անդրադառնալով նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ից դուրս գալուն, նշեց, որ այդ թեմայով ոչինչ չի կարող ասել:Երբ լրագրողները նրան հարցրեցին իր քրեական անցյալի մասին, այն, որ Վարդան Ղուկասյանի որդին և եղբորորդին թմրանյութեր օգտագործելու համար ձերբակալվել էին, վրդովված ասաց, որ նման բան չկա: «Սուտ եք ասում, ես քրեական գործերի մեջ չեմ մեղադրվել: Ցավոք սրտի, եթե Գյումրիում մի հատ շուն ընկնի մեքենայի տակ, բերում կապում եք Ղուկասյան Վարդանին: Էդ դուք եք արել, դուք եք սարքել, էդպիսի բան չկա: Դուք եք ներկայացրել, թմրանյութերի գործ չի եղել... Հարցրեք ժողովրդին, ժողովուրդը ձեզ կասի` ով է արդար, ով` անարդար»:
