Ալիևի սադրանքների նպատակը

Վերջին օրերին սահմաններում անհանգիստ է: Ադրբեջանն ակնհայտորեն սկսում է լարվածության նոր ալիք: Նախօրեին` հակառակորդն իր բնակավայրերի մերձակայքում տեղակայված կրակային հենակետերից 85մմ-ոց Դ-44 տիպի հրանոթներից ուղիղ նշանառությամբ արկակոծության է ենթարկել ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերը», - տեղեկացրեց ԼՂ ՊՆ մամուլի ծառայությունը: «Բացի հրանոթներից ադրբեջանական զինուժը ինչպես արևելյան, այնպես էլ հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ կիրառում է տարբեր տրամաչափի ականանետեր: Այս պահի դրությամբ, հրանոթներից և ականանետերից, ընդհանուր առմամբ, արձակվել է 46 արկ, որից 22-ը հրանոթներից, 24-ը՝ ականանետերից», - ասված է ԼՂ ՊՆ հաղորդագրությունում: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ` «Ադրբեջանի կողմից ձեռնարկված սադրիչ գործողությունների և դրանց հետևանքների ողջ պատասխանատվությունն ընկնում է պաշտոնական Բաքվի ռազմաքաղաքական ղեկավարության վրա: Նման սադրանքների շարունակականության դեպքում ԼՂՀ պաշտպանության բանակն, Արցախի պետական սահմանների անվտանգությունն ապահովելու նպատակով, իրեն իրավունք է վերապահում դիմելու ոչ համարժեք քայլերի»: Փետրվար 8-ին ԼՂ ՊՄ-ի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում, մահացու վիրավորում է ստացավ ՊԲ 38-ամյա պայմանագրային զինծառայող Գեղամ Հենրիկի Մանուկյանը: Նույն օրը հակամարտ զորքերի շփման գծի մեկ այլ՝ Մարտակերտի ուղղությամբ ժամը 12-ի սահմաններում, կրկին հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում, ծանր վիրավորում է ստացել ՊԲ 29-ամյա ժամկետային զինծառայող Կորյուն Կամոյի Կիրակոսյանը: Սահմանին լարվածությունը մերթընդմերթ ավելանում է, և եթե նախկինում կրակոցներն էին սովորական, ապա այժմ՝ արկակոծություններ: «Տարբեր զինատեսակներ են օգտագործում: Կան և՛ նռնականետներ, և՛ Դե-44 հրանոթ, և՛ ականանետներ: Օրինաչափ է՝ հատկապես հաշվի առնելով 2017թ. յուրահատկությունը: Գիտեք, որ այս տարի մենք պետք է տոնենք Շուշիի ազատագրման 25-ամյակը, Բերձորի: Իրենց համար էլ դա հակառակ բանն է․ չէ՞ որ իրենք պարտվել են», նկատել է ԼՂ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը: Ադրբեջանը փաստացի հրաժարվել է բանակցային պրոցեսից ու փորձում է միջազգային հարթակներում ակտիվություն ցուցաբերել: Բաքուն փորձեց փակել Հայաստանում ԵԱՀԿ-ի գրասենյակը, կարծես`մեկուսացնել Հայաստանը աշխարհից: Գումարած` Լապշինի գործը: Հստակ` Ղարաբաղն ու Հայաստանը մեկուսացնելու քաղաքականություն է տարվում: Ադրբեջանն իր դաշնակիցների միջոցով` Բելառուսի միջոցով փակում է ՀԱՊԿ-ում Հայաստանի կողմից գլխավոր քարտուղարի ընտրությունը: Մարտահրավերներն, իսկապես, բավական լուրջ են: Ադրբեջանը շարունակելու է իր սանձարձակ քաղաքականությունը նույնիսկ այն պայմաններում, երբ միջնորդ պետությունները ջանում են Սարգսյան-Ալիև հանդիպում կազմակերպել, իսկ Ռուսաստանը փորձում է առաջիկայում ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպել: Բանակցային գործընթացը փակուղում պահելը Ալիևի հիմնական խնդիրն է: Ինչպե՞ս զսպել Ադրբեջանին: Նախևառաջ մեր բանակի մարտունակությունն է, որը պետք է լինի ամենաբարձր մակարդակում: Հաջորդը` ռազմաքաղաքական հավասարակշռության պահպանումը Ադրբեջանի հետ: Ադրբեջանը հրաժարվում է հետաքննության մեխանիզմների ներդնումից` փաստում է, թե որ կողմն է անընդհատ միջադեպեր նախաձեռնում: Ապրիլյան քառօրյայից հետո Ալիևի հույսը նոր ադրբեջանանպաստ կարգավորման տարբերակն է: Սակայն միջնորդները շարունակում են պնդել հետաքննության մեխանիզմների ներդրմանը: Այլ կերպ ասած` Ադրբեջանը գտնվում է բավական ծանր վիճակում, Ալիևը հայտնվել է դիվանագիտական ծուղակում, հայկական կողմը պետք է օգտվի այս իրավիճակից, լուրջ աշխատանք տանի միջազգային հանրության հետ Հենց դրա համար է, որ Բաքուն դիմում է նոր սադրանքների` դրանով շանտաժի ենթարկելով միջնորդներին: Հայաստանը պետք է մտորի, թե ինչպես է այսուհետ հակադարձելու Արցախի ու Հայաստանի դեմ այս արշավին: Ռուսաստանը ստանձնել է ԼՂ կարգավորման ղեկը, և թույլ չի տալու, որ այն խլեն այլ շահագրգիռ կողմերը, հետևաբար ՌԴ-ի հետ աշխատանք պետք է տարվի ի շահ Հայաստանի ու Արցախի: Թամար Բագրատունի

դիտվել է 37 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am