Բադասյանը բացում է փակագծերը ՀՅԴ-ի եւ Հրանտ Մարգարյանի մասին

Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանը Araratnews.am-ի հետ զրույցում սուր քննադատության ենթարկեց իշխող Հանրապետական կուսակցության կոալիցիոն գործընկեր Դաշնակցություն կուսակցությանը՝ նրան մեղադրելով երկիրը կեղեքողներին աջակցելու մեջ: Բադասյանը, հիշեցնենք, օրեր առաջ լրատվամիջոցներից մեկի հետ հարցազրույցում հայտնել էր, որ պատրաստվում է բացել փակագծերը ՀՅԴ բյուրոյի ղեկավար Հրանտ Մարգարյանի եւ ղեկավար կազմի մյուս գործիչների գործունեության վերաբերյալ: «Ինչ Հրանտ Մարգարյանը ստանձնել է Դաշնակցության ղեկավարի դերը, այդ կուսակցության կանոնադրությունը լրիվ դրել է մի կողմ եւ սկսել է միանձնյա ղեկավարել այն՝ դառնալով Հայաստանի երկրորդ եւ երրորդ նախագահների կցորդը: Եթե մեկ դարից ավելի գոյություն ունեցող այդ կուսակցությունը նախկինում բարոյական իրավունք ուներ սաստելու այս երկրում տեղի ունեցող նեգատիվ երևույթները, այժմ արդեն Դաշնակցությունը գոյություն չունի: ՀՅԴ-ն, դառնալով իշխանության կցորդը, սպասարկելով իշխանության վատագույն երևույթները, ոչնչացրեց իրեն: Հրանտ Մարգարյանը ոչնչացրեց Դաշնակցությունը: Թե՛ սփյուռքում, թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում կան բազմաթիվ դաշնակցականներ, որոնք հանուն գաղափարների, հանուն հայրենիքի անգամ իրենց կյանքն են տվել: Դաշնակցության ղեկավարներն այսօր այդ տղաների նկարները դնում են իրենց սենյակներում եւ մասնակցում ընտրակեղծիքներին եւ երկիրը քանդելուն: Հրանտ Մարգարյանը մասնակիցն է երկրում տեղի ունեցող ամեն վատ բանի: Եթե նայեք բյուրոյի ղեկավար կազմին, ապա կտեսնեք՝  գրեթե բոլորը դարձել են իշխանության խամաճիկը՝ հանուն իրենց ստամոքսների, հանուն իրենց ախոռամանի»,- մեզ հետ զրույցում խոսելով ՀՅԴ-ի ղեկավար կազմի գործունեության մասին՝ ասաց  Վահան Բադասյանը: Անդրադառնալով Արցախի նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ «Դաշնակցություն» խմբակցության դիրքորոշմանը՝ ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավորը շեշտեց. «Արցախի դաշնակցականներն այսօր սահմանադրական փոփոխություններին դեմ են քվեարկել, բայց իրենք քարոզում են «այո»-ի շտաբում, մի՞թե սա քաղաքական պոռնկություն չէ»: Նկատենք, որ  հունվարի 17-ին կայացած ԼՂՀ Ազգային ժողովի արտահերթ նիստում ընդունվել է Արցախի Հանրապետության Սահմանադրությունը հանրաքվեի դնելու մասին օրենքը: Նախագծին դեմ են քվեարկել «Դաշնակցություն» եւ «Վերածնունդ» խմբակցությունները: Ինչ վերաբերում է առաջիկայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին եւ ՀՅԴ-ի շանսերին, ապա Բադասյանը կարծում է, որ եթե իշխանությունները նրանց օգտին կեղծիքների չդիմեն, ապա Դաշնակցությունը չի հաղթահարի անցողիկ շեմը: «Իրենք անցած անգամ ստացան 4,7 տոկոս ձայն, իշխանությունն իրենց օգտին կեղծեց 0,3, եւ իրենք անցան, այս անգամ իրենք եթե ինքնուրույն գործեն, չեն հաղթահարի անցողիկ շեմը»,- հավելեց Բադասյանը: araratnews.am

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Լիբանանը 4 000-ից ավելի զոհ ունի Սաստիկ շոգի պատճառով Լուվրի թանգարանի մի շարք ցուցասրահներ կարող են փակվել «Հայոց հավատո հայրը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, մեզնից հավատարմություն է սպասում՝ պահպանելու մկրտության ուխտը, սիրելու Եկեղեցին, ապրելու ճշմարիտ կյանքով». Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյան Թեհրանը պահանջում է կատարել ստորագրված հուշագրի դրույթները. մանրամասներ Պարալիզացված է «7or.am» լրատվավերլուծական կայքի աշխատանքը. հայտարարություն Միացյալ Նահանգները որևէ ապացույց չի տեսնում, որ Իրանը շարունակում է խոչընդոտել նավագնացությունը Հորմուզի նեղուցում․ Վենս Զապորոժիեի ԱԷԿ-ում կրկին անջատվել է արտաքին էլեկտրամատակարարումը. ՄԱԳԱՏԷ Ուիթքոֆը և Քուշները մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար․ Վենսը կարող է միանալ նրանց Կոտայքի մարզում «Volkswagen ID. UNYX»-ը բшխվել է կայանված «Lada Priora»-ին և «Mercedes»-ին. վերջինը առաջ է ընթացել և բшխվել «Renault»-ին Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը Արփինե Դավոյանն արդեն տուն ունի․ ի՞նչ է հայտարարագրել ՔՊ-ականը.168.am Տյումենի նավթավերամշակման գործարանի վրա ԱԹՍ–ի հարձակումը հետ է մղվել Բաքվում ձերբակալված 8 ռուսաստանցիները 3-4 տարվա ազատազրկման դատապարտվեցին Իսրայելը հրադադարից ժամեր անց կրկին զանգվածային հարվածներ է հասցրել Լիբանանին «Ազգ-Տաճար»-«Ազգ-Բանակ» հայեցակարգ-համակարգը պետք է դառնա պետական ռազմավարություն․ Բագրատ Սրբազան Իրանը կրկին փակում է Հորմուզի նեղուցը Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Լուսավորչի մասունքը Բյուրավանում․ միասնության, արթնության և հավատի կոչ Բժիշկների զգուշացումը Աննախադեպ հետընտրական ճգնաժամ․ յոթ ուժ` ընդդեմ պաշտոնական արդյունքների. Սուրենյանց Ավիավթարը խլել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիյեմոյի կյանքը Ավտովթար՝ Երևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, վիրավոր կա Կիլիկիայում հնչած կրակոցների հետեւանքով կա 4 վիրավոր. 1 անձ ձերբակալվել է Վրաստանը մտադիր է Եվրոպայի և Ասիայի միջև առանցքային լոգիստիկ հանգույց դառնալ․ Կոբախիձե Թրամփը գովել է Սի Ծինփինին՝ խելքի, ինքնավստահության և բարձր հասակի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am