Բողոքի ցույց ՀՔԾ շենքի մոտ.պահանջում են ազատ արձակել «Հաց բերող» Արթուր Սարգսյանին
«Հաց բերող» Արթուր Սարգսյանի կալանքից դժգոհ մի շարք քաղաքացիներ հավաքվել են ՀՔԾ-ի դիմաց՝ բողոքելով նրան ձերբակալելու մասին որոշումը: Քննչական ծառայության շենքի դիմաց հավաքված մարդիկ իրենց հետ հաց են բերել՝ ի նշան բողոքի: Հիշեցնենք, որ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարանն որոշել էր կրկին փոխել Արթուր Սարգսյանի խափանման միջոցը՝ երկու ամսով կալանավորել նրան: Դատական նիստից հետո նրա փաստաբան Տիգրան Եգորյանը լրագրողներին հայտնել էր, որ Արթուր Սարգսյանը պետք է ավելի վաղ՝ փետրվարի 6-ին ներկայանար քննչական մարմնին, բայց ինքը խոսել էր քննիչի հետ, պայմանավորվել էին, որ ավելի ուշ ներկայանա: Ըստ փաստաբանի` փոխհամաձայնությունը հաշվի չառնելով՝ Սարգսյանին կալանավորվել են:
