«Լապշինի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարված չի եղել». Բելառուս
RIA Novosti-ի հետ զրույցում Բելառուսի գլխավոր դատախազության ներկայացուցիչը հայտնել է,որ Բելառուսից Ադրբեջան արտահանձնված բլոգեր Ալեքանդր Լապշինի նկատմամբ հայտարարվել է ոչ թե միջազգային, այլ միջպետական հետախուզում: «Քաղաքացի Լապշինը գտնվել է միջպետական հետախուզման մեջ և ձերբակալվել է՝ համապատասխան այն համաձայնագրերի, որոնք գործում են ԱՊՀ անդամ պետությունների միջև»,- հայտարարել է Բելառուսի գլխավոր դատախազության ներկայացուցիչը։ Որպես Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու հիմք՝ Բելառուսի դատախազությունը ներկայացրել էր «Ինտերպոլի» կողմից հետախուզում հայտարարելը:
