Ստորակետը դնելուց, շարունակությունն էլ դրեք. Գագիկ Ծառուկյանի հորդորը լրագրողներին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 9-րդ համագումարում հայտարարեց ,որ նախանձները շատ են, վիրավորում են, բայց վիրավորվում է թույլ մարդը. «Իմ պատիվը՝ ձեր պատիվն է: Վիրավորողին այնպես տեղը կդնենք, կասենք էլ՝ որտեղից են եկել»: Դիմելով լրագրողներին, Գ.Ծառուկյանը հորդորեց իր խոսքը չխեղաթյուրել. «Թե չէ ես բան եմ ասում, կարող եք ստորակետը դնել, շարունակությունը չդնել: Ամբողջությամբ ներկայացրեք: Ձեր երեխաներն էլ են էս երկրում ապրում»:
