«Հայաստանում սկսվում է մեծ պատերազմ». Լևոն Զուրաբյան

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց,որ այսօրվանից Հայաստանում սկսվում է մեծ արշավ, մեծ պատերազմ, մի կողմից` փողի, միյուս կողմից՝ քաղաքական մտքի և արդարության միջև: Սա է լինելու առաջիկա ընտրությունների գլխավոր ինտրիգը: Փողը և արդարությունը պատերազմելու են: Սա իրականում, եթե ուզում եք, լինելու է ընտրություն մամոնայի և Աստծո միջև: «Արդարանալու իրավունք ոչ ոք չունի, թե՝ միևնույնն է՝ վերցնենք, կամ չվերցնենք ընտրակաշառքը, իրենց ուզած արդյունքներ են ստանալու: Ո՛չ»,-ասաց նա: «Արդեն սկսվել են անձնագրային տվյալների լայնածավալ հավաքագրումներ, որն արվում է այն նպատակով, որ ընտրողների վրա ազդեցություն գործածվի` կաշառքի, վարչական ճնշումների կամ այլ տարբերակներով: Բայց միևնույնն է, այն նվաճումները, որ մենք ունենք՝ ի դեմս ստորագրված ցուցակների հրապարակման և տեսախցիկների տեղադրման, ուրիշի փոխարեն քվեարկություն չի լինելու, քվեարկելու են միայն դրա իրավունքն ունեցող ընտրողները:Այս ԱԺ ընտրություններն ավելի կարևոր են, քան նախագահական ընտրություններն անցյալում, քանի որ 5 տարվա համար ձևավորելու են ՀՀ ամբողջ իշխանությունը»,-հավելեց Զուրաբյանը: Հարցին, թե Գագիկ Ծառուկյանը քաղաքականություն է վերադարձել Սերժ Սարգսյանի «դաբրոյով», Լ.Զուրաբյանը չցանկացավ պատասխանել՝ ասելով, որ չի ցանկանում  շահարկել, ենթադրություններ անել. «Մեր ժողովուրդը շատ լավ զգացողություն ունի և այդ հարցի պատասխանը կարող է տալ միայն ինքը»:  

դիտվել է 175 անգամ
Լրահոս
Լիբանանը 4 000-ից ավելի զոհ ունի Սաստիկ շոգի պատճառով Լուվրի թանգարանի մի շարք ցուցասրահներ կարող են փակվել «Հայոց հավատո հայրը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, մեզնից հավատարմություն է սպասում՝ պահպանելու մկրտության ուխտը, սիրելու Եկեղեցին, ապրելու ճշմարիտ կյանքով». Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյան Թեհրանը պահանջում է կատարել ստորագրված հուշագրի դրույթները. մանրամասներ Պարալիզացված է «7or.am» լրատվավերլուծական կայքի աշխատանքը. հայտարարություն Միացյալ Նահանգները որևէ ապացույց չի տեսնում, որ Իրանը շարունակում է խոչընդոտել նավագնացությունը Հորմուզի նեղուցում․ Վենս Զապորոժիեի ԱԷԿ-ում կրկին անջատվել է արտաքին էլեկտրամատակարարումը. ՄԱԳԱՏԷ Ուիթքոֆը և Քուշները մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար․ Վենսը կարող է միանալ նրանց Կոտայքի մարզում «Volkswagen ID. UNYX»-ը բшխվել է կայանված «Lada Priora»-ին և «Mercedes»-ին. վերջինը առաջ է ընթացել և բшխվել «Renault»-ին Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը Արփինե Դավոյանն արդեն տուն ունի․ ի՞նչ է հայտարարագրել ՔՊ-ականը.168.am Տյումենի նավթավերամշակման գործարանի վրա ԱԹՍ–ի հարձակումը հետ է մղվել Բաքվում ձերբակալված 8 ռուսաստանցիները 3-4 տարվա ազատազրկման դատապարտվեցին Իսրայելը հրադադարից ժամեր անց կրկին զանգվածային հարվածներ է հասցրել Լիբանանին «Ազգ-Տաճար»-«Ազգ-Բանակ» հայեցակարգ-համակարգը պետք է դառնա պետական ռազմավարություն․ Բագրատ Սրբազան Իրանը կրկին փակում է Հորմուզի նեղուցը Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Լուսավորչի մասունքը Բյուրավանում․ միասնության, արթնության և հավատի կոչ Բժիշկների զգուշացումը Աննախադեպ հետընտրական ճգնաժամ․ յոթ ուժ` ընդդեմ պաշտոնական արդյունքների. Սուրենյանց Ավիավթարը խլել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիյեմոյի կյանքը Ավտովթար՝ Երևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, վիրավոր կա Կիլիկիայում հնչած կրակոցների հետեւանքով կա 4 վիրավոր. 1 անձ ձերբակալվել է Վրաստանը մտադիր է Եվրոպայի և Ասիայի միջև առանցքային լոգիստիկ հանգույց դառնալ․ Կոբախիձե Թրամփը գովել է Սի Ծինփինին՝ խելքի, ինքնավստահության և բարձր հասակի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am