Արամ Սարգսյանը լքեց Օսկանյան-Օհանյան դաշինքը
Հայաստանի Դեմոկրտական կուսակցությունը լքում է Օսկանյան-Օհանյան դաշինքը։ «Երկու ժամից ավելի տևած մեր հանրապետական խորհրդի նիստում, որը կազմված է 51 անձից, երեկ որոշում կայացրեցինք, որ դադարեցնում ենք մեր համագործակցությունը նշված դաշինքի հետ», - այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Դեմկուսի նախագահ Արամ Սարգսյանը։ Արամ Սարգսյանը նշեց, որ շարունակում են բանակցություններն այն քաղաքական և հասարակական ուժերի հետ, որոնք կարող են իրենց հետ միասին մասնակցել ընտրություններին։
