Արգամ Աբրահամյանը մասնակցում է ԲՀԿ համագումարին
ԲՀԿ 9-րդ հերթական համագումարին այսօր ներկա էր նաեւ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին` Արգամ Աբրահամյանը։Հարցին իր հայրը եւս գալո՞ւ է համագումար, Արգամ Աբրահամյանն ասաց կարծում եմ ոչ։ Վերջինս հրաժարվեց որեւէ հարցի հստակ պատասխանելուց միայն կրկնելով շնորհակալություն եւ դեռ ոչինչ հստակ չէ: Ինչպես ասաց՝ կարծում է հայրը՝ Հովիկ Աբրահամյանը, այսօր ներկա չի լինի համագումարին:
