Արգամ Աբրահամյանը կառաջադրվի՞ ռեյտինգային ընտրակարգով
ԲՀԿ իններորդ համագումարին ներկա է նաեւ Արտաշատի քաղաքապոտ, նախկին վարչապետի որդի Արգամ Աբրահամյանը։ Լրագրողների հարցերին, թե առաջադրվելո՞ւ է ռեյտինգային ընտրակարգով, Աբրահամյանն ասաց, որ դեռ հստակ չէ։ Հարցին իր հայրը եւս գալո՞ւ է համագումար, Արգամ Աբրահամյանն ասաց կարծում եմ ոչ։ Վերջինս հրաժարվեց որեւէ հարցի հստակ պատասխանելուց միայն կրկնելով շնորհակալություն եւ դեռ ոչինչ հստակ չէ: Աբրահամյանն ասաց, որ առաջիկայում հայտարարությամբ հանդես կգա։
Սեդա Ղուկասյան
