Թույլատրվե՞լ է Գագիկ Ծառուկյանին նորից մականունով կոչել
ԱԺ բրիֆինգների ժամանակ ՀՀԿ խմաբկցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, պատասխանելով հարցին, թե արդյոք թույլատրվե՞լ է Գագիկ Ծառուկյանին նորից մականունով կոչել, ասաց, որ վերջինս քաղաքականության մեջ Գագիկ Ծառուկյան է:«Գագիկ Ծառուկյանը եղել է և մնում է իմ ընկերը»,-ասաց նա: Ըստ նրա՝ Սերժ Սարգսյանը և ՀՀԿ-ն որևէ մեկին չի հեռացնում քաղաքականությունից, այլ պարզապես իր գնահատականն է տալիս երևույթին: «Գնահատականը երևույթներին և ժամանակի ընթացքում տեղի ունեցող գործընթացներին է տրվել։ Այժմ սահամանադրական ճանապարհով, որպես քաղաքացի իր իրավունքն է կատարում, կարող է որպես քաղաքացի ընտրություններին մասնակցել։ Նախկինում նա անում էր քաղաքական կոչեր, հեղափոխություն ու իշխանափոխություն, արտահերթ ընտրություններ անելու կոչեր էր անում», - ասաց նա։
