«Սա զուտ երկու բռնապետերի միջև ձեռք բերված համաձայնության արդյունք է». Արմեն Ռուստամյան
Խորհրդարանական ճեպազրույցներում ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը Ադրբեջանին մարդու իրավունքների ռեկորդային խախտում համարեց: «Սա զուտ երկու բռնապետերի միջև ձեռք բերված համաձայնության արդյունք է: Ադրբեջանը կփորձի ցույց տալ, որ ելնելով իր անձնական մարդկային բարձր հատկանիշներից՝ ազատ կարձակի Լապշինին։ Այսպիսով Ադրբեջանը ցույց կտա, որ մարդասեր է, բայց մենք պիտի հասկանանք՝ սա նախադեպ է, որը պետք է օգտագործել», - ընդգծեց նա։
