Տիգրան Մուկուչյանը խորհուրդ տվեց զգույշ լինել
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր հայտնեց, որ կան որոշակի ընթացակարգեր, որոնք նոր են և պատրաստվել է համապատասխան հոլովակ, որը կա ԿԸՀ կայքում, ընտրողի համար հասկանալի լինելու համար: ԿԸՀ նախագահը լրագրողներին խորհուրդ տվեց զգույշ լինել եզրույթների հետ, և չօգտագործել «ռեյտինգային» բնորոշումը: «Հանրապետության տարածքը բաժանված է 13 ընտրական տարածքների: Յուրաքանչյուր ընտրական տարածքում լինելու է նաև համապատասխան կուսակցության տարածքային ցուցակ, այսինքն առաջադրելու է մեկ համապետական ցուցակ` բաղկացած երկու մասից, երկրորդ մասում ընդգրկվելու են ազգային փոքարմասնությունների ներկայացուցիչները, և յուրաքանչյուր տարածքի համար մեկ տարածքային ընտրական ցուցակ», - բացատրեց Տիգրան Մուկուչյանը:
