Արծվիկ Մինասյանը կառաջադրվի
Բնապահպանության նախարար, ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը ռեյտինգային ցուցակով կառաջադրվի Արմավիրի մարզում։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշեց, որ ՀՅԴ-ն այս պահին ընտրություններին մասնակցելու է միայնակ, որպես առանձին միավոր։ «Ես ոպես ՀՅԴ-ի ԳՄ անդամ ակտիվորեն մասնակցելու եմ ընտրություններին, և կայացրել եմ որոշում մասնակցել ընտրություններին, ոչ միայն համամասնական ցանկի, այլև առաջին հերթին ռեյտինգային ցուցակով՝ Արմավիրի մարզում: Ես պետք իմ ներուժը ներդրեմ, որ ՀՅԴ-ն իր բոլոր սկսած ծրագրերը կարողանա շարունակել»,- ասաց պարոն Մինասյանը:
