Պուտինը ներողություն է խնդրել Էրդողանից. ԶԼՄ-ներ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ներողություն է խնդրել իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանից: Բանն այն է, որ ռուսական ավիացիան, Սիրիայում մարտական գործողություն կատարելիս, հարված է հասցրել թուրք զինծառայողներին, որի հետևանքով մահացել է 3 և վիրավորել 11 զինծառայող: Press TV-ն՝ հղում անելով թուրքական զինված ուժերի հայտարարությանը, գրում է, որ Պուտինը ներողություն է խնդրել՝ նշելով, որ սխալմունք է եղել: Ըստ՝ ԶԼՄ-ների՝ Պուտինը զանգահարել է Էրդողանին, իր ցավակցություններն է հայտնել ու վշտակցությունը թուրք զինվորականների մահվան պատճառով։ Ներկայումս երկու երկրների կառույցները զբաղվում են կատարվածի հետաքննությամբ։
