Մոսկվան պատրաստ է աշխատել Թրամփի հետ.Լավրով
«Իզվեստիա»-ն գրում է,որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է աշխատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ երկկողմ հարաբերությունների ողջ օրակարգով՝ իրավահավասարության, փոխադարձ հարգանքի սկզբունքի հիման վրա՝ հաշվի առնելով միմյանց շահերը։ « Կրեմլի և Սպիտակ տան միջև կառուցողական հարաբերությունների զարգացումը դրական ազդեցություն կունենա աշխարհում իրավիճակի վրա։Ելնում ենք այն բանից, որ կառուցողական փոխշահավետ երկկողմ կապերի զարգացումը կարող է իրական օգուտ բերել Ռուսաստանի և ԱՄՆ-ի ժողովուրդներին, դրական ազդեցություն ունենալ աշխարհում իրավիճակի վրա»,-ասել է Լավրովը :
