Իշխանության «տղերքը» կվերահսկեն ընտրությունները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մինչ օրս հայաստանյան հասարակական քաղաքական կյանքում ընտրությունների շուրջ հիմնական խոսակցությունները ընդդիմությունը տարել է ընտրությունների վերահսկողության ելակետից։ Անշուշտ հայաստանյան ընտրություններն աչքի են ընկել տարատեսակ կեղծիքներով ու ընտրակաշառքներով, որոնք էլ իրենց հերթին հարուցել են ընտրվածների լեգիտիմության պակաս՝ սրանից բխող հետևանքներով։ Միաժամանակ մինչ օրս տեղի ունեցած բոլոր ընտրություններում, չնայած ակնհայտ կեղծիքներին, այնուամենայնիվ, ընդդիմությունը չի իրականացրել փաստացի վերահսկողություն և, որ ամենակարևորն է, հավաքել անհրաժեշտ քանակության ապացուցողական նյութեր։ Արդյունքում ստացվել է մի իրավիճակ, երբ ընտրակեղծիքների մասին գիտեն բոլորը, սակայն որևէ մեկը չի կարող դա ապացուցել ո՛չ դատարանում, ո՛չ էլ հստակ փաստերով, ինչի հետևանքով պետք է արձանագրել, որ ընտրակեղծիքների մասին ընդդիմության պնդումները մնացել են հռետորաբանության շրջանակներում։ Այս կապակցությամբ վերջին շրջանում տարբեր քաղաքական շրջանակների կողմից առաջ քաշվեց ընտրությունների լիակատար վերահսկողության գաղափարը, որը պետք է առաջնային գործիք դառնար իշխանափոխության ու ընդհանրապես, թափանցիկ ընտրական գործընթացների համար։ Սակայն առաջիկա խորհրդարանական ընտրություններն այս տեսանկյունից փոքր–ինչ առանձնանում են։ Մինչ այս, անցած տարվա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները ցույց տվեցին, որ բուն ընտրության օրը և ընտրական գործընթացում կատարվող կեղծիքներն ու խախտումներն օբյեկտիվորեն հասել են նվազագույն մակարդակի։ Այս փաստի հետ համաձայնվեցին նաև ընդդիմադիր ուժերը։ Սա, իհարկե, չէր նշանակում, թե ընտրությունները ազատ և թափանցիկ էին և չկային ընտրակեղծիքներ ու ընտրակաշառք, սակայն վերջիններիս համար մշակվել էին նոր մեխանիզմներ, որոնք չեն առնչվում ընտրական գործընթացի հետ։ Սակայն սա այլ դիտարկման թեմա է։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Լիբանանը 4 000-ից ավելի զոհ ունի Սաստիկ շոգի պատճառով Լուվրի թանգարանի մի շարք ցուցասրահներ կարող են փակվել «Հայոց հավատո հայրը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, մեզնից հավատարմություն է սպասում՝ պահպանելու մկրտության ուխտը, սիրելու Եկեղեցին, ապրելու ճշմարիտ կյանքով». Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյան Թեհրանը պահանջում է կատարել ստորագրված հուշագրի դրույթները. մանրամասներ Պարալիզացված է «7or.am» լրատվավերլուծական կայքի աշխատանքը. հայտարարություն Միացյալ Նահանգները որևէ ապացույց չի տեսնում, որ Իրանը շարունակում է խոչընդոտել նավագնացությունը Հորմուզի նեղուցում․ Վենս Զապորոժիեի ԱԷԿ-ում կրկին անջատվել է արտաքին էլեկտրամատակարարումը. ՄԱԳԱՏԷ Ուիթքոֆը և Քուշները մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար․ Վենսը կարող է միանալ նրանց Կոտայքի մարզում «Volkswagen ID. UNYX»-ը բшխվել է կայանված «Lada Priora»-ին և «Mercedes»-ին. վերջինը առաջ է ընթացել և բшխվել «Renault»-ին Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը Արփինե Դավոյանն արդեն տուն ունի․ ի՞նչ է հայտարարագրել ՔՊ-ականը.168.am Տյումենի նավթավերամշակման գործարանի վրա ԱԹՍ–ի հարձակումը հետ է մղվել Բաքվում ձերբակալված 8 ռուսաստանցիները 3-4 տարվա ազատազրկման դատապարտվեցին Իսրայելը հրադադարից ժամեր անց կրկին զանգվածային հարվածներ է հասցրել Լիբանանին «Ազգ-Տաճար»-«Ազգ-Բանակ» հայեցակարգ-համակարգը պետք է դառնա պետական ռազմավարություն․ Բագրատ Սրբազան Իրանը կրկին փակում է Հորմուզի նեղուցը Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Լուսավորչի մասունքը Բյուրավանում․ միասնության, արթնության և հավատի կոչ Բժիշկների զգուշացումը Աննախադեպ հետընտրական ճգնաժամ․ յոթ ուժ` ընդդեմ պաշտոնական արդյունքների. Սուրենյանց Ավիավթարը խլել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիյեմոյի կյանքը Ավտովթար՝ Երևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, վիրավոր կա Կիլիկիայում հնչած կրակոցների հետեւանքով կա 4 վիրավոր. 1 անձ ձերբակալվել է Վրաստանը մտադիր է Եվրոպայի և Ասիայի միջև առանցքային լոգիստիկ հանգույց դառնալ․ Կոբախիձե Թրամփը գովել է Սի Ծինփինին՝ խելքի, ինքնավստահության և բարձր հասակի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am