«Հաց բերող» Արթուր Սարգսյանը կալանավորվեց երկու ամսով
Այսօր Հատուկ քննչական ծառայությունը ձերբակալել էր «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող, «Հաց բերող» Արթուր Սարգսյանին: Դատարանը որոշել է կրկին փոխել Արթուր Սարգսյանի խափանման միջոցը՝ երկու ամսով կալանավորել նրան:Նրան տեղափոխել են քրեակատարողական հիմնարկ:
