Ադրբեջանում ՌԴ դեսպանատան ներկայացուցիչները հանդիպել են Լապշինի հետ
Interfax-ի փոխանցմամբ, Ադրբեջանում ռուսական դեսպանատան ներկայացուցիչները հանդիպում են ունեցել բլոգեր Ալեքսանդր Լապշինի հետ: «Հյուպատոսական հարաբերությունների վիեննական կոնվենցիային համապատասխան փետրվարի 9-ին ապահովվել է Բաքվում Ռուսաստանի դեսպանատան ներկայացուցիչների հանդիպումը Ալեքսանդր Լապշինի հետ:Լապշինը բուժզննման է ենթարկվել և նրա առողջությանը սպառնացող որևէ բան չի գտնվել»,- ասվում է հաղորդագրության մեջ:
