Նախընտրական լապշաներ

Ազգային ժողովի այսօրվա նիստի սկզբում բոլոր խմբակցությունների պատգամավորները բարձրացրեցին Բելառուսի կողմից բլոգեր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու հարցը: Բելառուսի Գերագույն դատարանը դռնփակ նիստում,հիշեցնենք, որ օրինական է ճանաչել բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու մասին երկրի գլխավոր դատախազության կողմից հունվարի 20-ին կայացված որոշումը: 2011 թվականի ապրիլին եւ 2012 թվականի հոկտեմբերին Ալեքսանդր Լապշինն այցելել է Արցախ, իսկ այս տարվա ապրիլի 9-ին՝ քառօրյա պատերազմից հետո, իր կայքում ծաղրել է Արցախը զավթելու Բաքվի փորձերը: Բլոգերն իր այցելած 122 երկրի շարքում որպես անկախ պետություն կայքում նշել է նաեւ Արցախը: Այս ամենի համար Ադրբեջանի գլխավոր դատախազության ծանր հանցագործությունների հարցերով քննչական կոմիտեում նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել քրեական օրենսգրքի 281.2 (պետության դեմ ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելը) եւ 318.2 հոդվածներով (Ադրբեջանի պետական սահմանների անօրինական հատում): Ադրբեջանի գլխավոր դատախազության դիմումի հիման վրա Ալեքսանդր Լապշինը 2016 թվականի դեկտեմբերի 15-ին Մինսկում ձերբակալվել է: Եւ, ի վերջո, Ադրբեջանի պահանջով երեկ արտահանձնվել այդ երկրին: Պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն ասաց, որ Հայաստանի թիվ մեկ քաղաքական մարմինը՝ խորհրդարանը պետք է իր դիրքորոշումը հստակ հայտնի այս հարցում: Նիկոլ Փաշինյանը Բելառուսի քայլը համարժեք որակեց Հունգարիայի կողմից Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելուն՝ կոչ անելով այսօր, ժամը 15:00-ին հավաքվել Հայաստանում Բելառուսի դեսպանատան շենքի մոտ ու բողոքի ակցիա անել: «Բելառուսում Հայաստանի դեսպանին պետք է հետ կանչել, դիվանագիտական կոշտ միջոցներ ձեռնարկել»,- ասաց Փաշինյանը: ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն աննախադեպ լկտիություն ու ցինիզմ որակեց Բելառուսի քայլը: «Այստեղ ամենամեծ անելիքն ունի ՀՀ-ն, եթե իրեն համարում է արժանապատիվ պետություն: Ես կողմ կլինեմ, որ այս պահին ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամությունը սառեցվի, հետ քաշվենք, մինչև իրավական ճանապարհով հարցին լուծում կտրվի»,- ասաց Զոհրաբյանը: Ընդդիմադիր պատգամավոր Հրանտ Բագրատյանն էլ հետևյալ առաջարկեց.«Դիմեք, թող Բելառուսին ՀԱՊԿ-ից հանեն, դուք դուրս եկեք ՀԱՊԿ-ից, հեռացեք ԵՏՄ-ից, չգիտեմ, Տիգրան Սարգսյանին հետ կանչեք»: Պատգամավոր Թևան Պողոսյանն էլ ասաց, որ պետք է այս և մի շարք հարցերի շուրջ Հայաստանի խորհրդարանը արտահերթ լսումներ անցկացնի: «Լապշինն ընդամենը մեկ դեպքն է, մենք ունենք մեծ խումբ հարցեր քննարկելու»,- ասաց նա: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հակադարձեց՝ «Մենք չպետք է հարց բարձրացնենք, որ Հայաստանը դադարեցնի անդամակցությունը ՀԱՊԿ-ին, այլ պետք է հարց բարձրացնենք, որպեսզի Բելառուսը դադարեցնի»,- ասաց նա: ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն էլ հորդորեց զերծ մնալ զգացմունքային ելույթներից, առաջարկեց հայտարարության տեքստ մշակել: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին անգամ դաշնակցական անատամ առաջարկը ցնցեց.« Ասում եք՝ Ազգային ժողովը հայտարարություն անի, այսինքն՝ հայտարարություն անի, խնդիրը փակվի ու վերջանա՞: Ես կարծում եմ, որ սա սովորական խնդիր չէ, լուրջ քայլեր են պետք»,- ասաց նա: Խորհրդարանի դահլիճում մի խոսքով՝ ամբողջովին նախընտրական մարաթոն էր, ով ոնց կարողանում էր փորձում էր վազանց անել մրցակից գործընկերներին՝ էլ ՀԱՊԿ-ից դուրս գալ, էլ ֆլան-ֆստան, սակայն, եթե հերթը հասնի ռեալ քայլերի, պետք չէ կասկածել, որ այդ ֆրակցիաներում խմբակային վիրուսներ կներթափանցեն ու հաշված պատգամավորներ կմասնակցեն հարցի քվեարկությանը: Անի Սահակյան

դիտվել է 76 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am