«Գնացեք Նորքի սրտաբանական ինստիտուտ. կարո՞ղ եք կաշառք տալ». Քրմոյան

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը, մեկնաբանելով Հայաստանում կոռուպցիայի մասին ԱՄՆ դեսպանի հայտարարությունը, ասաց. «Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի արդյունավետության մասին է խոսում այն հանգամանքը, որ արդեն իսկ քննարկվել և ընդունվել է ապօրինի քրեականացման մասին օրենքը, և այսուհետ բարձրաստիճան պաշտոնյաները չեն կարող ցույց չտալ իրենց եկամուտների աղբյուրները, նրանք պատասխանատվության կենթարկվեն, սահմանափակվել է նաև կանխիկի շրջանառությունը, և այլն: Մոտ մեկ-երկու ամսում ևս մի երկու նախագիծ կներկայացվի` ազդարարների պաշտպանության օրենքը, որ կոռուպցիոն հանցագործությունների քննության բացահայտման մասով խնդիր ունենք, չեն հայտնում դրա մասին, լատենտայնության խնդիր կա, շատ դեպքերում ձեռնտու է և՛ կաշառք տվողին, և՛ ստացողին, դրա համար բացահայտման խնդիր կա»: Դիտարկմանը, որ տարիներ շարունակ կառավարությունը պայքարում է կոռուպցիայի դեմ, բայց քաղաքացիների ընկալումը չի փոխվում, ասաց. «Մենք կհասնենք արդյունքի, երբ քաղաքացին, ՀԿ-ները, բիզնեսը կհայտնեն, որ այս խնդիրը լուծված է: Պետական ռեգիստրի, անձնագրային ոլորտներում վերացրել ենք, այժմ անցնում ենք հարկային, մաքսային ոլորտին: Գնացեք Նորքի սրտաբանական ինստիտուտ: Կարո՞ղ եք կաշառք տալ: Չեք կարող: Բայց ոչ ոք չի խոսում այդ մասին: Այն, ինչ արվել է` պետք է ներկայացվի, որ ընկալման վրա ազդի: Հիմա բիզնես միջավայրն է թիրախը, բայց շատ կարևոր խնդիր է նաև վարչական կոռուպցիան: Բայց փաստ է, որ կոռուպցիոն ռիսկերը էականորեն նվազել են»:

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Լիբանանը 4 000-ից ավելի զոհ ունի Սաստիկ շոգի պատճառով Լուվրի թանգարանի մի շարք ցուցասրահներ կարող են փակվել «Հայոց հավատո հայրը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, մեզնից հավատարմություն է սպասում՝ պահպանելու մկրտության ուխտը, սիրելու Եկեղեցին, ապրելու ճշմարիտ կյանքով». Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյան Թեհրանը պահանջում է կատարել ստորագրված հուշագրի դրույթները. մանրամասներ Պարալիզացված է «7or.am» լրատվավերլուծական կայքի աշխատանքը. հայտարարություն Միացյալ Նահանգները որևէ ապացույց չի տեսնում, որ Իրանը շարունակում է խոչընդոտել նավագնացությունը Հորմուզի նեղուցում․ Վենս Զապորոժիեի ԱԷԿ-ում կրկին անջատվել է արտաքին էլեկտրամատակարարումը. ՄԱԳԱՏԷ Ուիթքոֆը և Քուշները մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար․ Վենսը կարող է միանալ նրանց Կոտայքի մարզում «Volkswagen ID. UNYX»-ը բшխվել է կայանված «Lada Priora»-ին և «Mercedes»-ին. վերջինը առաջ է ընթացել և բшխվել «Renault»-ին Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը Արփինե Դավոյանն արդեն տուն ունի․ ի՞նչ է հայտարարագրել ՔՊ-ականը.168.am Տյումենի նավթավերամշակման գործարանի վրա ԱԹՍ–ի հարձակումը հետ է մղվել Բաքվում ձերբակալված 8 ռուսաստանցիները 3-4 տարվա ազատազրկման դատապարտվեցին Իսրայելը հրադադարից ժամեր անց կրկին զանգվածային հարվածներ է հասցրել Լիբանանին «Ազգ-Տաճար»-«Ազգ-Բանակ» հայեցակարգ-համակարգը պետք է դառնա պետական ռազմավարություն․ Բագրատ Սրբազան Իրանը կրկին փակում է Հորմուզի նեղուցը Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Լուսավորչի մասունքը Բյուրավանում․ միասնության, արթնության և հավատի կոչ Բժիշկների զգուշացումը Աննախադեպ հետընտրական ճգնաժամ․ յոթ ուժ` ընդդեմ պաշտոնական արդյունքների. Սուրենյանց Ավիավթարը խլել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիյեմոյի կյանքը Ավտովթար՝ Երևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, վիրավոր կա Կիլիկիայում հնչած կրակոցների հետեւանքով կա 4 վիրավոր. 1 անձ ձերբակալվել է Վրաստանը մտադիր է Եվրոպայի և Ասիայի միջև առանցքային լոգիստիկ հանգույց դառնալ․ Կոբախիձե Թրամփը գովել է Սի Ծինփինին՝ խելքի, ինքնավստահության և բարձր հասակի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am