Ադրբեջանի իշխանությունները վրդովված են
Ադրբեջանի իշխանությունները վրդովված են ռուս-իսրայելական բլոգեր Ալեքսանդր Լապշինի շուրջ առաջացած իրավիճակի քաղաքականացումից: Այս մասին գրում է РИА Новости-ն: Ադրբեջանի ԱԳՆ Էլմար Մամեդյարովը նշել է, որ Լապշինը օրենքներ է խախտել, ինչի պատճառով քրեական գործ է հարուցվել, որի իրավաբանական հիմքին համապատասխան հարցում է արվել Ինտերպոլին, ինչից հետո էլ բելառուսական կողմը նրան ձերբակալել է: «Ամեն ինչ արվել է օրենքի սահմաններում՝ ԱՊՀ-ի շրջանակում Քիշնևի կոնվենցիային համապատասխան»,- ասել է նա:
