«Ինձ նման ահազանգ չի հասել». Օսկանյան
«Համախմբում» կուսակցության ղեկավար Վարդան Օսկանյանն այսօր կուսակցության երիտասարդական կառույցի համագումարի ավարտին լրագրողներին տեղեկացրեց, որ «Ժառանգություն» կուսակցության հետ քննարկումները շարունակվում են: Դիտարկմանը, թե «Ժառանգությունը» դժգոհում է, որ ցուցակի բարձր հորիզոնականներում չէ, Օսկանյանն այսպես արձագանքեց. «Ինձ նման ահազանգ չի հասել, կարծում եմ՝ ամեն ինչ նորմալ ընթանում է»: Այնուհետև, պատասխանելով հարցին, թե Գագիկ Ծառուկյանի հետ միավորվելու են, ասաց, որ նման քննարկումներ չեն եղել.«Միայն դաշիքներով գնալու հարց չի, հետընտրական շրջանում էլ քաղաքական գործընթացներ են լինելու, կախված ընտրության արդյունքներից քաղաքական կոալիցիաներ կարող են լինել»:
