Պետք է մտածել դրոշը հարգելու մասին. Ռուզաննա Մուրադյան
ԱԺ–ում ՀՀԿ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը հանդես եկավ հայրենասիրական ճառով: Ինչպես ասաց՝ ոչ միայն երեխաները, այլ նաեւ մեծահասակները պետք է մտածեն դրոշը, զինանշանը եւ հիմնը հարգելու մասին։ «Պետության խորհրդանիշների նկատմամբ հարգանքը երկրի ղեկավարության եւ Սահմանադրության նկատմամբ հարգանք է, եւ դա շատ կարեւոր է։ Կարծում եմ, մեր դրոշը պակաս հարգանքի արժանի չէ»,– ասաց նա։
