Նոր կարգավորում՝ 5 երկրներում
«Կոմերսանտ» պարբերականի տվյալներով՝ ԵՏՄ անդամ երկրներում մտավոր սեփականության պաշտպանության գոյություն ունեցող պրոցեդուրաները կլրացվի 5 երկրներում: Այսպիսով՝ պատրաստվող պրոցեդուրաները թույլ չեն տա գրանցել խորհրդային նշանները՝ որպես ԵՏՄ ապրանքային նշան: ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հանձնարարել է առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովին ստորագրել շրջանակային փաստաթուղթ, որն անհրաժեշտ է ԵՏՄ-ի երկրներում մտավոր սեփականության շրջանառության համար՝ փաստաթուղթ ապրանքային նշանների, սպասարկման նշանների ու ԵՏՄ (Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան, Հայաստան, Ղրղըզստան) ապրանքների ծագման երկրների մասին։ ԵՏՄ ապրանքային նշանների համար Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կայքում կստեղծվի միասնական ռեեստր։
