ՀՀԿ-ի ընտրական ցուցակները կհստակեցվեն փետրվարի 11-ին
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Սամվել Նիկոյանը Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտնեց ,որ ՀՀԿ համամասնական և տարածքային ցուցակները կհստակեցվեն կուսակցության՝ փետրվարի 11-ին կայանալիք գործադիր մարմի նիստից հետո: «Բոլոր հարցերը պարզ կդառնան շաբաթ օրը գործադիր մարմնի նիստում: Որպես կուսակցության ղեկավար մարմին՝ գործադիր մարմնի որոշմամբ են ձևավորվում և՛ փակ համամասնական ցուցակը, և՛ բաց համամասնական ցուցակը, որը ռեյտինգային է կոչվում»,- ասաց Նիկոյանը:
