Բելառուսի ԱԳՆ-ն`Լապշինի արտահանձնման մասին
Sputnik-ի բելառուսական ծառայությունը հայտնում է,որ Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Դմիտրի Միրոնչիկը հայտնել է այն մասին,որ բելառուսական կողմն Լապշինին արտահանձնելով կատարել է իր իրավական պարտականությունը: «ԱԳՆ-ն առաջին անգամ է մեկնաբանում այս հարցը: Պետք է նշել, որ Բելառուսը կատարել է իրավական ոլորտում իր բոլոր պարտականությունները»,- հայտարարել է նա:
