Կ.Պոլսում հայոց պատրիարքի ընտրությունների հարցը մնաց հանրաքվեի հույսին
Ըստ «Ակօս»-ի՝ Կ.Պոլսում հայոց պատրիարքի ընտրությունների հարցը շարունակվում է ձգձգվել:Պոլսում հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանն այս մասին հայտարարել է, որ չեն պատրաստվում նահանգապետարան դիմել, քանի որ «Էրդողանը տեղյակ է պատրիարքի ընտրությունների վերաբերյալ հարցի մասին»: Նշենք, որ Սուրբ փրկիչ հայկական հիվանդանոցի հիմնադրամի տնօրեն Պետրոս Շիրինօղլուն Էրդողանի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ այդ հարցով նա անձամբ կզբաղվի Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեից հետո: Նախնական տեղեկությունների համաձայն՝ հանրաքվեն կանցկացվի կամ ապրիլի 9-ին, ապրիլի 16-ին:
