Գումար՝ընտրությունները տեսանկարահանմամբ հսկելու համար
Կառավարության այսօրվա նիստում կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց մի նախագիծ,ըստ որի ընտրական գործընթացներն ավելի թափանցիկ դարձնելու համար կառավարությունը պահուստային ֆոնդից կծախսի 293 մլն 679 հազար դրամ: «Հատկացված գումարից 84 մլն 615 հազար դրամը կհատկացվի վարչական սարքավորումներ ձեռք բերելուն, իսկ 209 մլն 64 հազար դրամը` տեսահսկման համակարգերի ձեռքբերման համար առաջացած հարկային պարտավորությունների մարման համար», - նշեց նա։
