«Բա որ Մանթաշյանը մարտի 8-ին ծնված լինե՞ր». Կարեն Կարապետյան
Կառավարության նիստում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը ներկայացրեց որոշում մարտի 3-ը որպես Գործարարների օր նշելու մասին: Նախարարը նշեց, որ օրը պատահական չի ընտրվել` մարտի 3-ին լրանում է հայ մեծ գործարար Մանթաշյանի ծննդյան 175-ամյակը: Որոշումն ընդունվեց: Կառավարության նիստում որոշվեց մարտի 3-ը նշել որպես «Գործարարի օր»: «Բա որ Մանթաշյանցը մարտի ութին ծնված լինե՞ր», - կատակեց վարչապետ Կարեն Կարապետյանը։
