Բելառուսն «արել է իր ընտրությունը». Բելառուսի արտգործնախարարությունը պատասխանել է Վահրամ Բաղդասարյանին
Բելառուսը բարեխղճորեն կատարել է միջազգային պարտավորությունները Լապշինին Ադրբեջանին արտահանձնելիս: Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Դմիտրի Միրոնչիկը, տեղեկացնում է ԲԵԼՏԱ գործակալությունը։«ՀԱՊԿ-ից Բելառուսին հեռացնելու մասին առաջարկները զուրկ են իրավական հիմնավորումներից», - հայտարարել է Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Դմիտրի Միրոնչիկը: Ըստ նրա՝ ՀԱՊԿ-ին մասնակցությունը կամ կառույցից դուրս գալը զուտ ցանկության հարց է, Բելառուսն «արել է իր ընտրությունը»:
