10-ը տարի պատգամավոր եմ, տեսեք ինչքան ուսանողի վարձ եմ վճարել. «Կիլիկիա»-ի սեփականատերը կրկին կառաջադրվի
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Պիվի Հակոբ) պատրաստվում է ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել Տավուշի մարզում: Այս մասին ասաց նա ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում: Ինչպես ասաց՝ զգալի աշխատանք է կատարել իր ընտրողների համար:«Որ գնաք Տավուշի մարզ, հարցնեք, կտեսնեք։ Ես 10-ը տարի պատգամավոր եմ, տեսեք` ինչքան ուսանողների վարձ եմ տվել, դպրոցներին, մանկապարտեզներին և մշակույթի տներին էլ եմ օգնում»,- ընդգծեց նա։
