Խմորումներ՝ Մատենադարանի տնօրենի նշանակման շուրջ
Մատենադարանի նախկին տնօրեն Հրաչյա Թամրազյանի մահվանից հետո տեղի պաշտոնակատար էր նշանակվել Վահան Տեր-Ղևոնդյանը: Վեց ամսվա ընթացքում Մատենադարանի տնօրեն ընտրելու և նշանակելու համար նախապատրաստվել է մրցույթ: Սակայն hayeli.am-ին հայտնի է դարձել, որ այս մրցույթի գործընթացը դանդաղ է իրականացվում: Վահան Տեր-Ղևոնդյանը մեկ քայլ առաջ է գնացել և դանդաղ գործընթացի իրական պատճառը նրա անձնական ցանկությունն է՝ մասնակցել այս մրցույթին: Այնինչ Վահան Տեր-Ղևոնդյանը պատշաճ կերպով դեռևս չի պատրաստվել մրցույթին և փորձում է ինչ-որ քայլել ձեռնարկել: Արդյոք Մատենադարանի պաշտոնակատարը կկարողանա՞ օգտագործել իր ունեցած լծակները Մատենադարանի տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար, թե վերջիվերջո կունենանք լուրջ մրցույթ՝ Հայաստանի կարևոր կառույցներից մեկի համար:
