ԱԺ արտահերթ նիստ
Կառավարության այսօրվա նիստում որոշվեց 2017 թվականի փետրվարի 14-ին` ժամը 12:00-ին, ԱԺ արտահերթ նիստ գումարել: Նիստի օրակարգում են «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին», «Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքներում լրացումներ և փոփոխություններ անելու մասին հարցերը, Ասիական զարգացման բանկի և Հայաստանի միջև 2016թ. նոյեմբերի 9-ին ստորագրված՝ «Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի բարելավման ծրագիր» վարկային համաձայնագիրը:
