Եթե խնայողությունդ ավելի պակաս է, քան ներդրումներդ` պետք է պարտք վերցնես. Վարդան Արամյանի խորհուրդը
Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ֆինանսների նախարար Վարդան Արամյանն անդրադարձավ Հայաստանի պետական պարտքին: Քանի դեռ պետությունն իր հարկաբյուջետային քաղաքականության շրջանակներում ունի դեֆիցիտ, ակնհայտ է, որ դրա ծածկման աղբյուրը պարտքի ներգրավումն է: «Եթե քո խնայողություններն ավելի պակաս են, քան քո ներդրումները, բնականաբար, դու պետք է օգտագործես նաև արտաքին խնայողությունները կամ պարք վերցնես: Սա աքսիոմատիկ ճշմարտություն է», - ասաց նա` անդրադառնալով Հայաստանի կողմից առաջիկայում վերցվելիք 350 մլն դոլար պարտքին: Նախարարի խոսքով` պարտքը վտանգավոր չէ, և Հայաստանը հարաբերական ցուցանիշներով գտնվում է նվազ պարտքի բեռ ունեցող երկրների շարքում:
