Կան համակարգային խնդիրներ. Վարչապետ
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի հաշվետվության ժամանակ որոշակի հարցեր են պարզվել ֆիզիկական կուլտուրայի մասսայականացման վերաբերյալ:«Կան համակարգային խնդիրներ այս ոլորտի քաղաքականության և կառավարման իրականացման գործում: Սպորտի նախարարության հետ համատեղ մշակել հստակ չափորոշիչներ այդ հաստատությունների կառավարման ու գործունեության կազմակերպման համար՝ ստանդարտներ գոյություն չունեն: Գույքագրեք հանրակրթական ուսումնական, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում առկա սպորտային դահլիճները և մարզային գույքը, ներկայացրեք առկա խնդիրները և հնարավոր լուծման տարբերակները ու ներկայացրեք ՀՀ կառավարության աշխատակազմ», - ասաց Կարեն Կարապետյանը:
