Լինելու եմ Գագիկ Ծառուկյանի կողքին. Զաքարյան
Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանն իր հայտարարության մեջ նշել է, որ այն պահին, երբ Գագիկ Ծառուկյանը կհայտարարի քաղաքականության փակված էջը բացելու մասին, որպես Ծառուկյանի ընկեր և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիրներից մեկը՝ լինելու էնրա կողքին: «Դա իմ բարոյական և քաղաքական պարտքն է: Ապրիլյան խորհրդարանական ընտրությունները նախանշելու են մեր երկրի առաջիկա տարիների ուղենիշը: Ես վստահ եմ, որ Գագիկ Ծառուկյանի առաջնորդությամբ մեր թիմը անելու է առավելագույնը՝ ազատ և արդար ընտրությամբ յուրաքանչյուր քաղաքացու քվեն տեղ հասցնելու համար»,- ասել է նա:
